Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Շաբաթը թեժ է լինելու Թուրքիայի համար

Շաբաթը թեժ է լինելու Թուրքիայի համար
25.03.2025 | 11:01

Այս շաբաթը վճռորոշ է լինելու Թուրքիայի համար։ Ուսանողները սկսում են դասադուլը, նաև գործադուլի կոչեր են հնչել, իշխանությունը, բացի ուժի կիրառումից, նաև տեղեկատվական հոսքերն է սկսել վերահսկել, փակվում են ընդդիմադիր գործիչների սոցիալական կայքերի էջերը։ Սա նշանակում է, որ շաբաթը թեժ է լինելու Թուրքիայի համար:

Խառը, թուլացող Թուրքիան ձեռնտու է ոչ միայն մեզ, այլ նաև խաղացող մի շարք երկրների:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ